Մեծ Բրիտանիայի աշխատանքի նախարարը կոչ է արել տարեց բրիտանացիներին կենսաթոշակները վերադարձնել պետությանը

18:00 • 29.04.13

Մեծ Բրիտանիայի աշխատանքի և կենսաթոշակների նախարար Իան Դունկան Սմիթը՝ Պահպանողական կուսակցությունից, խնդրել է հարուստ թոշակառուներին իրենց կենսաթոշակները վերադարձնել բյուջե, հայտնում է Russia Today-ը։

 

Վերադարձված կենսաթոշակները նա խոստացել է ուղղել Մեծ Բրիտանիայի պետական պարտքի մարմանը։


Սմիթը պարզաբանել է, որ իշխանությունները չեն պատրաստվում զրկել իրենց տարեց քաղաքացիներին կենսաթոշակներից, այլ միայն կոչ են անում նրանց վերադարձնել գումարները, եթե նրանք դրանց կարիքը չունեն։

 

Նախարարն ասել է նաև, որ կաջակցի այն քաղաքացիներին, ովքեր ինքնակամ կհրաժարվեն նպաստներից՝ հօգուտ պետության։
 

Ըստ նրա՝ երկրում «տնտեսական քաոս» է, իսկ առաջարկված մեթոդներն իրական փրկություն կլինեն սոցիալական օգնության համակարգի համար։