Կանադացիները ստեղծել են թղթի պես բարակ, հեռախոսազանգերից ճկվող հեռախոս (տեսանյութ)
Կանադացի գիտնականները ներկայացրել են հեղափոխական բջջային հեռախոս, որը թղթի պես բարակ է, իսկ զանգ ստանալու դեպքում այն կլորանում է՝ տեղյակ պահելով օգտատիրոջը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, հեռախոսն ունի բարակ, պլաստմասե էկրան, որի մեջ ներկառուցված են բարակ լարեր։ Երբ զանգ է ստացվում, այդ լարերը կոնտակտի մեջ են մտնում՝ «ստիպելով» հեռախոսին ճկվել։
Կարճ հաղորդագրություն ստանալու դեպքում հեռախոսի աջ անկյունը ծալվում է, իսկ էլեկտրոնային նամակի դեպքում ծալվում է ձախ անկյունը։ Կանադացի մասնագետները նշել են, որ ճկուն բջջային հեռախոսները լայն կիրառում կունենան ապագայում, իսկ լայնածավալ վաճաքի կհանվեն արդեն 10 տարուց։










