Վագրակատուն հարձակվել է Բոցվանայի նախագահի վրա

20:03 • 29.04.13

Աֆրիկյան Բոցվանա պետության նախագահ Սերետսե Քհամա Յան Քհաման վիրավորվել է վագրակատվի հարձակումից, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

Դա տեղի է ունեցել նախագահի՝ ռազմական հենակետ կատարած այցի ժամանակ: Գիշատիչը ճանկռոտել է նրա դեմքը: Բժիշկները ստիպված են եղել 2 կար դնել:


Բազայում վագրակատվին վանդակում են պահում, սակայն գիշատիչն անսպասելի է հարձակվել, երբ նախագահը մոտեցել է՝ տեսնելու՝ ինչպես են կերակրում կենդանուն: