Արագածոտնում փրկարարները կովին անվնաս դուրս են բերել ջրանցքից

01:38 • 29.04.13

Ապրիլի 28-ին, ժամը 23.44-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկունք գյուղում` խնձորի այգիների մոտակայքում, կովն ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ԱԻ նախարարության կայքը: 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները կովին անվնաս դուրս են բերել ջրանցքից: