Դամասկոսում պայթյուն է տեղի ունեցել, որի թիրախում եղել է վարչապետի մեքենան
Սիրիայի վարչապետ Ուաել ալ-Հալկին փրկվել է իր ավտոշարասյան մոտ այսօր տեղի ունեցած պայթյունից։ Ենթադրվում է, որ ահաբեկչության թիրախում հենց նա է եղել։
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ սիրիական հեռուստաընկերությանը հղումով, միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Դամասկոսի կենտրոնում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դամասկոսի Մազե շրջանում «ահաբեկչական գործողություն» է տեղի ունեցել։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։










