Դինոզավրերի և մամոնտների 2-րդ կյանքը. գիտնականները ԴՆԹ-ի միջոցով փորձում են վերակենդանացնել հնագույն կենդանիներին
Մոտ տասնյակ և հազարավոր տարիներ առաջ վերացած կենդանիների կլոնավորումը վերջին շրջանում գիտության մեջ մեծ տարածում է գտել: Կլոնավորման համար անհրաժեշտ է վերացած կենդանու հյուսվածք, որում լավ է պահպանված ԴՆԹ-ն: Դրա համար համապատասխան են նաև մի քանի հարյուր հազար տարվա հնություն ունեցող օրինակները, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Հոլլիվուդյան ֆիլմերի սցենարները օրեցօր ավելի մոտ են դառնում իրականությանը: Այն ժամանակ, երբ ավստրալացի միլիարդատերը պատրաստվում է իր «Յուրայի դարաշրջանի» այգում տեղադրել մոտ 100 մեխանիկական դինոզավրեր, գիտական աշխարհը չի կանգնում տեղում և պատրաստվում է մոտ ապագայում վերակենդանացնել իրական մամոնտներին:
Գենետիկայի տեխնոլոգիաները բավականին զարգացել են, սակայն նրանց պակասում է միայն մեկ ոչ մեծ ցատկ: Հին կենդանիներին վերակենդանացնելու բոլոր նախկին փորձերը անհաջողությամբ են ավարտվել:
Չի օգնել նաև այն, որ գիտնականները դեռևս նախընտրում են ոչ վաղ անցյալում վերացած տեսակների: Օրինակ մեկ ամիս առաջ Ավստրալիայում գտնվող Նոր Հարավային Ուելսի համալսարանի հետազոտողները վերարտադրել են գորտի հազվագյուտ տեսակի գենը, որոնք վերացել էին 1980-ականներին, սակայն փորձը կրկին անհաջողությամբ է ավարտվել: 2009 թվականին անհաջողությամբ էր ավարտվել պիրենեյան լեռնային այծին կլոնավորելու փորձը:
Սակայն Ճապոնիայի և Հարավային Կորեայի մասնագետները խոստացել են մինչև 2017 թվականը ներկայացնել մամոնտներին: Բացի այդ նախատեսվում է վերակենդանացնել տասմանյան վագրերին, որոնք վերացել են 20-րդ դարի 30-ական թվականներին:










