Երևանում քաղաքացու մոտ թմրանյութ և ներարկիչներ են հայտնաբերել

10:34 • 29.04.13

Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, ապրիլի 28-ին՝ ժամը 21.30-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Ավանի Դուրյան թաղամասի թիվ 50 շենքի մոտից բերման են ենթարկել 1965թ. ծնված Կարեն Ա.-ին։


Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության, Կարեն Ա.–ի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 5 և 20 մլգ տարողության դատարկ ներարկիչներ և ապակյա սրվակ` շագանակագույն հեղուկանման զանգվածով։ Կարեն Ա.-ն հայտարարել է, որ դա թմրանյութ է: