Վաղ հղիությունը փրկում է կրծքի քաղցկեղից. հետազոտություն

15:34 • 29.04.13

Մինչև 20 տարեկանը երեխա ունենալը կիսով չափ նվազեցնում է կրծքի քաղցկեղի առաջացումը, պնդում են շվեյցարացի գիտնականները, հայտնում է Российская Газета-ն:

 

Նրանք դա բացատրում են երկու առանձնահատուկ գեների՝ Wnt-ի և Notch-ի փոխազդեցությամբ, որոնք պաշտպանում են կաթնագեղձի հյուսվածքները չարորակ ուռուցքներից:

 

Երկու գեներն էլ այն համակարգի հակառակ բաղադրիչներն են, որոնք վերահսկում են բջջային մետաբոլիզմն օրգանիզմում: Գիտնականները դրանց աշխատանքին հետևել են կրծողների մոտ. պարզվել է՝ գեների փոխազդեցությունը փոխվել է ծնունդ տված մկների մոտ՝ նույն տարիքի սերունդ չտված մկների համեմատ:
 

Վաղ հղիությունը փրկում է կրծքի քաղցկեղից. հետազոտություն