Հունաստանի խորհրդարանն ընդունել է 8.8 մլրդ եվրո վարկ ստանալու համար անհրաժեշտ օրենքը

09:11 • 29.04.13

Հունաստանի խորհրդարանը երեկ ուշ երեկոյան ընդունել է օրենք, որի շնորհիվ կառավարությունը միջազգային ֆինանսական ինստիտուտներից կստանա 8.8 մլրդ եվրոյի չափով վարկ, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է երկու տարվա ընթացքում 15 հազար քաղծառայողի ազատել աշխատանքից։


Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 168 պատգամավոր, դեմ են եղել 123-ը։