Գիտնականները ստեղծել են 1200 տարի առաջ ջրի տակն անցած Հերակլիոնի 3D քարտեզը (լուսանկարներ, տեսանյութ)
Հին եգիպտական Հերակլիոն քաղաքը, որը ջրի տակ է անցել 1200 տարի առաջ, ամերիկացի մասնագետների շնորհիվ կրկին «կյանքի է կոչվել» 3D եռաչափ քարտեզի միջոցով։ Tert.am-ն ավելի վաղ անդրադարձել էր լեգենդար քաղաքին՝ նշելով, որ փարավոնների դարաշրջանում այն եղել է կարևորագույն առևտրային քաղաք։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Միջերկրական ծովի հատակին գտնվող քաղաքը շատ հարուստ է եղել։
Բրիտանական պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է այն բոլոր իրերը, որոնք ստորջրյա գիտարշավի ընթացքում մասնագետներին հաջողվել է հայտնաբերել ու ցամաք բարձրացնել։ Ջրասույզները հայտնաբերել են 60-ից ավելի նավերի մնացորդներ, հին աստվածների հսկայական ու փոքր չափերի արձաններ, ոսկյա մետաղադրամներ, բրոնզե կշեռքներ, ինչպես նաև լեգենդար Ամուն Գերեբ տաճարը, որտեղ Կլեոպատրան օծվել է Եգիպտոսի թագուհի։

















