Այսօր Հայաստան կժամանի Իրանի գլխավոր դատախազը
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ՝ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը։
Եռօրյա այցի ընթացքում կողմերը կքննարկեն անդրազգային հանցավորության դեմ պայքարում միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։
Բանակցությունների արդյունքում նախատեսվում է, որ Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազները կստորագրեն համագործակցության մասին հուշագիր։










