Խորվաթ գիտնականները բուծել են մեղուների, որոնք զգում են պայթուցիկ սարքերը
Խորվաթիայի գիտնականները բուծել են մեղուների, որոնք կարող են մինչև 5 կմ տարածության վրա զգալ ականները, եթե նույնիսկ դրանք գտնվում են հողում, հաղորդում է Вести.ru-ն:
«Հակաականային» մեղուներ ստեղծելու ծրագիրը մեկնարկել է 2007 թվականին: Գիտնականները պարզապես փորձել են մարզել միջատներին:
Որպեսզի միջատների մոտ ձևավորվի «պայթուցիկ-սնունդ» հստակ կապը, մեղուներին տեղակայել են հսկայական ցանկապատված տարածքում: Տարածքը պատկանում է Զագրեբի համալսարանի հողագործության ֆակուլտետին: Դրա մի ծայրում տեղադրվել են մեղուների փեթակները, իսկ մյուս ծայրում ուտելու կետերը: Վերջինի մոտ գիտնականները հողը հարստացրել են պայթուցիկ քիմիական նյութերով: Այս ամենի արդյունքում միջատները սովորում են ցանկացած պայթուցիկ նմանեցնել ուտելիքի հետ և գտնել կարճ ճանապարհը:
Մարզումների վերջին տարիների ընթացքում կատարելագործել են ուսուցման տեխնիկան: Ներկայում հետազոտողները հպարտությամբ նշում են, որ իրենց մեղուները ավելի արագ և անվտանգ են գործում, քան հատուկ վարժեցված շները:










