ՌԴ-ում ավտովթարի է ենթարկվել LG գործարանի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը. կան զոհեր ու վիրավորներ
ՌԴ Մոսկվայի և Կալուգայի մարզերի սահմանին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. LG ընկերության գործարանի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարի, հայտնում է Life News-ը։ Ավտոբուսում գտնվել է 50 մարդ։
Նախնական տվյալներով՝ 3 մարդ զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել են։
Դեպքի վայրում են գտնվում շտապօգնության մեքենաները։
Mercedes մակնիշի բեռնատարի վարորդը, ով Լեհաստանի քաղաքացի է, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։










