Լուկաշենկոն անակնկալ է մատուցել ՌԴ զինվորականներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անակնկալ է մատուցել ռուս զինվորականներին՝ հերքելով անցած շաբաթ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունն այն մասին, որ գալիք 2 տարվա ընթացքում Բելառուսի տարածքում ռուսական ավիաբազա է կառուցվելու։
Ինչպես նշում է newsru.com-ը, Լուկաշենկոն հստակեցրել է, որ խոսքը միայն Մոսկվայի կողմից ինքնաթիռների մատակարարման մասին է։ Մինչդեռ Комеррсант-ը նշում է, որ ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ կողմերն արդեն պայմանավորվել են ռուսական օբյեկտի կառուցման վերաբերյալ։ Ռուսական ՊՆ-ին զարմացրել է Լուկաշենկոյի պահվածքը, սակայն վերլուծաբանները գտնում են, որ դա արվում է ՆԱՏՕ-ին հանգստացնելու համար։
«Դուք գիտեք իմ բնավորությունը, ուստի կհասկանաք, որ ես այն նախագահը չեմ, ով ինչ-որ բան, առավել ևս երկրի ինքնիշխանությունը կտա ուրիշին։ Ինչ վերաբերում է ավիացիոն բազային, ապա խոսքը Բելառուսի զինված ուժերին 2 տասնյակ ժամանակակից ինքնաթիռների մատակարարաման մասին է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լուկաշենկոն։










