Սիրիայի վարչապետի դեմ մահափորձի հետևանքով 19 մարդ է զոհվել
Սիրիայի վարչապետ Ուաել ալ-Հալկիի դեմ իրականացված մահափորձի հետևանքով 19 մարդ է զոհվել, հայտնում է Russia Today-ը:
Պայթյունը տեղի էր ունեցել Դամասկոսի հարավ-արևմուտքում՝ Մազե թաղամասի դպրոցի մոտ: Ինքը՝ վարչապետը, չի տուժել, չնայած զոհերի թվում է նրա թիկնապահներից մեկը: Կա առնվազն 25 վիրավոր: Լուրջ վիրավորվել են Հալկիի վարորդն ու երկրորդ թիկնապահը:
Պայթուցիկը եղել է սև BMW-ի տակ, որը կայանված է եղել մոտակայքում:
Մինչև վերջերս Մազեն համարվում էր համեմատաբար բռնություններից զերծ մնացած գոտի:










