Նախիջևանցիների և Բաքվի օդանավակայանի աշխատակիցների ու ոստիկանության միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

09:37 • 29.04.13

Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում նախիջևանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։

 

Այդ ընթացքում մի մարդու դանակի հարվածներ են հասցվել։ Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ծեծկռտուքի մասնակիցներին։


Այդ ընթացքում մեկ այլ խումբ հարձակվել է հերթապահ մասի վրա՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին։

 

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, միջադեպն սկսվել է, երբ օդանավակայանի սահմանապահներից մեկը վիրավորել է ծագումով նախիջևանցի մի ուղևորի։ «Ձեր մեջ տղամարդ չկա»,-ասել է նա։ Դրանից հետո զանգվածային ծեծկռտուք է սկսվել, ինչը տարածվել է ողջ օդանավակայանում։