Նիդեռլանդներում «նարնջագույն խենթություն» է սկսվել (լուսանկարներ)
Նիդեռլանդներն ընկղմվել է իրական «նարնջագույն խենթության» մեջ՝ ապրիլի 30-ին նախատեսված միապետի փոխմանն ընդառաջ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Երկրի գրեթե բոլոր բնակիչները կրում են Oranje-Nassau իշխող տոհմը խորհրդանշող գույնի հագուստ։ Շինությունները «զարդարված» են նարնջագույն դրոշներով, փուչիկներով և հեռացող թագուհի Բեատրիքսի և ապագա թագավոր Վիլեմ Ալեքսանդերի պատկերներով։
Խանութների ցուցափեղկերում, որոնք գրավում են «թագավորական զեղչերով», նարնջագույն հագուստներ են և աքսեսուարներ՝ գլխարկներ, ակնոցներ, շարֆեր և խաղալիքներ։ Ամենուր վաճառվում են թագավորական ընտանիքի անդամների պատկերներով հուշանվերներ՝ բաժակներ, ափսեներ, պայուսակներ, կոնֆետներ, բացիկներ և այլն։

















