Պհենյանի գործարանի 7 հարավկորեացի աշխատակիցների թույլ չեն տալիս հայրենիք վերադառնալ
7 հարավկորեացիներ, որոնք սպասարկում էին աշխատանքները դադարեցրած Քեսոն արդյունաբերական կոմպլեքսը, չեն կարողանում հայրենիք վերադառնալ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախկինում Պհենյանը Քեսոնից ետ էր կանչել 53.000 աշխատակցի և մերժել էր Հյուսիսային Կորեայի՝ արդյունաբերական տարածքում համատեղ աշխատանքներ սկսելու առաջարկը:
Դրանից հետո Սեուլը հայտարարել էր, որ դուրս է բերում իր բոլոր աշխատողներին: Սակայն հարավկորեական կողմը նշում է, որ Պհենյանը պահել է 7 աշխատակիցների, որպեսզի ավարտին հասցնի հաշվապահական խնդիրները:










