Վտանգավոր հանցագործը փախել է Օրենբուրգի դատարանից

15:49 • 29.04.13

ՌԴ Օրենբուրգ քաղաքի ոստիկանությունը փնտրում է վտանգավոր հանցագործին, ով այսօր փախել է հենց դատարանի շենքից, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Օրենբուրգի դատարանի շենքից փախուստի է դիմել առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվող Ռուսլան Ամանկուլովը՝ ծնված 1982թ.-ին»,-ասված է ՌԴ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

 

Ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել։ Ահազանգից հետո օպերատիվ-հետախուզական գործողություններ են սկսվել հանցագործի գտնվելու վայրը պարզելու համար։ Ստեղծվել է օպերատիվ շտաբ։


Հաղորդագրության մեջ նշվում է, որ սկսվել է ծառայողական քննություն։