Գյումրվա աղավաղված կոլորիտը վաղուց կարգավորելու ժամանակն էր. ոստիկանության տեսանյութը վերջին աղմկահարույց դեպքերի մասին
Ոստիկանության կայքում տեսանյութեր են տեղադրվել, որում ներկայացվում են Գյումրիում ապրիլի 23-ին տեղի ունեցած սպանության վերաբերյալ անդրադարձ, ինչպես նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ասուլիսից հատվածներ։ Մանրամասները դիտեք ստորև ներկայացվող տեսանյութերում։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին հայտնաբերվել և Ոստիկանության Գյումրիի բաժին բերման էր ենթարկվել 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը, ով խոստովանել է, կրակողներից մեկը եղել է ինքը: Նույն գործով Ոստիկանության Գյումրիի բաժին ապրիլի 25-ին, ներկայացել է 1995 թ. ծնված Գևորգ Խաչատրյանը և ինքնակամ ներկայացրել «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ և փամփուշտատուփ` լիցքավորված 5,45 տրամաչափի 14 փամփուշտով:
Կրակոցներից հետո հոսպիտալացվել էին Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը, որը հիվանդանոցում մահացել էր:










