Պրահայի կենտրոնում հուժկու պայթյուն է որոտացել. կան տուժածներ (թարմացված, տեսանյութեր)
Պրահայի կենտրոնում այսօր հուժկու պայթյուն է որոտացել, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Associated Press գործակալությանը հղումով։
Պայթյունի հետևանքով քանդվել է մի շենք, որի փլատակների տակ, հնարավոր է, դեռ մարդիկ կան։
Հրշեջ-փրկարարների տվյալներով՝ վիրավորվել է առնվազն 40 մարդ։ Փրկարար ծառայության ղեկավարը հայտարարել է, որ տուժածների թիվը կարող է աճել։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։
Միջադեպը տեղի է ունեցել Կինոյի և հեռուստաընկերության դպրոցի շենքում, որը մտնում է Պրահայի երաժշտական արվեստների ակադեմիայի կազմի մեջ։
Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառը գազի արտահոսքն է եղել։
Դեպքի վայրը շրջափակված է ոստիկանության կողմից։ Հարակից շենքերի ապակիները ևս կոտրվել են։ Տուժել է նաև Ազգային թատրոնի շենքը։
Բուհի ներկայացուցիչների տվյալներով՝ մի քանի մարդ վիրավորվել է կոտրված ապակիների պատճառով։
14.33
Ինչպես հայտնում են չեխական լրատվամիջոցները՝ երկրի հրշեջ ծառայության մամուլի խոսնակին հղումով, վիրավորների թիվը հասել է 55-ի։
Տեսանյութերը դիտել այստեղ։










