Երևանում վրաերթի են ենթարկել 67-ամյա կնոջը, որը մահացել է հիվանդանոցում
Անհայտ ավտոմեքենայի վարորդը ապրիլի 28-ին՝ ժամը 09.30-ին, Բաղյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1946թ. ծնված Գոհարիկ Մարդյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով, մահացել է:
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության նույն օրը, ժամը 13.30-ին, ՃՈ հերթապահ մաս է ներկայացել վարորդը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա:
Կատարվում է քննություն:










