Սիրիայի օդային տարածքում հրթիռակոծված ռուսաստանյան օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Կազանում (թարմացված)
___________________________
20:54
Երկուշաբթի օրը Սիրիայի օդային տարածքով անցնող ուղևորատար օդանավի վրա 2 հրթիռ է արձակվել, ահազանգում է Russia Today-ը: Խոսքը ցամաք-երկինք տիպի հրթիռների մասին է: Այս մասին հայտնի է դարձել սիրիացի անանուն պաշտոնյայից:
Օդանավում 200 մարդ է եղել, սակայն Interfax-ի փոխանցմամբ օդաչուները կարողացել են այնպես խուսանավել, որ օդանավն անվնաս է մնացել: Աղբյուրի հաղորդմամբ՝ օդանավը Ռուսաստան էր ուղևորվել Եգիպտոսի հանգստավայրերից մեկից, որը անունը չի նշվում:
Հարձակումն իրականացնողներն անհայտ են: Հայտնի չէ նաև՝ արդյո՞ք հրիռներն արձակողները տեղյակ են եղել, որ թիրախը ռուսական օդանավ է, կամ առհասարակ՝ արդյո՞ք թիրախը հենց ա’յդ օդանավն է եղել:
_______________________________________________________________
22:35
Շարմ էլ-Շեյխ-Կազան ուղղությունը սպասարկող ուղևորատար օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Կազանում, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Թռիչքի ժամանակ NordWind Airlines ընկերության ինքնաթիռում եղել են 159 ուղևորներ և անձնակազմի 8 անդամներ: Հրթիռակոծման պահին՝ Մոսկվայի ժամանակով 04.55-ին ինքնաթիռը գտնվել է 8 հզ. մետր բարձրության վրա:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հրատապ քայլեր է ձեռնարկում միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ և այդ կապակցությամբ կապ է հաստատել Սիրիայի իշխանությունների հետ:










