Աշխարհի 10 սոցիալապես ամենազարգացած երկրները․ հետազոտություն
Հարվարդի բիզնես դպրոցի դասախոսների թիմը մշակել է սոցիալական առաջընթացի ինդեքս անվամբ նոր չափորոշիչ, որով գնահատվում է տվյալ երկրի իրավիճակը մարդկային հիմնական կարիքների բավարարման տեսակետից՝ ի հակադրություն ավանդական տնտեսական աճի ցուցանիշների, գրում է Business Insider-ը:
Այս ինդեքսը կազմված է ցուցանիշների երեք խմբի հիման վրա․
1․ մարդկային հիմնական կարիքներ
- սնունդ և հիմնական բուժապահովություն
- օդ, ջուր և սանիտարական պայմաններ
- կեցավայր
- անձնական ապահովություն
2․ սոցիալական ենթակառուցվածքներ
- տեղեկատվության հասանելիություն
- գիտելիքի հասանելիություն
- առողջություն
- էկոհամակարգի կայունություն
3․ հնարավորություն
- անձնական իրավունքներ
- կրթություն
- անձնական ընտրություն
- կապիտակի ներդրման հնարավորություն
Ըստ այս ցուցանիշների վրա հիմնված վարկանիշային աղյուսակի՝ նույն չափով ՀՆԱ ունեցող երկրներն ունեն սոցիալական առաջընթացի տարբեր մակարդակներ։
Այսպիսով, աշխարհի սոցիալապես ամենազարգացած 50 երկրների ցուցակը գլխավորում է Շվեդիան, որը առաջինն է անձնական ապահովության ցուցանիշով, 3-րդը՝ սանիտարիայի առումով, 4-րդը՝ հիմնական բժշկական խնամքի առումով և 37-րդը՝ էկոհամակարգի կայունության տեսակետից:

Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որը փայլում է սանիտարական համակարգով, սակայն 9-րդն է կեցավայրի խնդիրների առումով, 10-րդը՝ անձնական անվտանգության և 11-րդը՝ հիմնական բժշկական խնամքի առումով:

Երրորդ տեղում է Շվեյցարիան, որտեղ կա ազատություն, բայց չկան հնարավորություններ: Այն 1-ինն է անձնական անվտանգությամբ, 3-րդը՝ բժշկական խնամքի և 10-րդը՝ կեցավայրի հասանելիության ցուցանիշներով:

Չորրորդ երկիրը Կանադան է, որը գնահատվում է որպես ամենաապահովը: Կանադան առաջին է անձնական անվտանգության առումով, բայց 8-րդը՝ բժշկական խնամքի և 15-րդը՝ սանիտարական համակարգի առումով:

Հինգերորդ տեղում է Գերմանիան, որն առաջինն է բժշկական խնամքի առումով, 2-րդը՝ սանիտարական համակարգով և 3-րդը՝ կեցավայրի հասանելիության առումով:

Վեցերորդ տեղում է ԱՄՆ-ն, որն առաջատար է կրթութական մակարդակով, սակայն 13-րդը՝ սանիտարական համակարգով և անձնական անվտանգությամբ։

Յոթերորդը Ավստրալիան է, որն 9-րդն է սանիտարական համակարգով, 4-րդը՝ բժշկական խնամքով, սակայն 22-րդը՝ կեցության խնդիրներով և 46-րդը՝ էկոհամակարգի կայունությամբ:

Ութերորդ երկիրն է Ճապոնիան, որն ամենաապահով երկիրն է տանիքի առումով, 4-րդն է անձնական անվտանգությամբ, սակայն 10-րդը՝ առողջապահությամբ և 40-րդը՝ էկոհամակարգի կայունությամբ:

Իններորդն է ֆրանսիան, որը 7-րդն է սանիտարական համակարգով, 14-րդը՝ կեցավայրի առումով և 36-րդը՝ էկոհամակարգի կայունությամբ:

Տասներորդ տեղում է գտնվում Իսպանիան, որը 5-րդն է սանիտարական համակարգով, 27-րդը՝ կեցավայրի և 41-րդը՝ էկոհամակարգի կայունության առումներով:











