Թայլանդում կամուրջ է փլուզվել. 5 զոհ, 45 վիրավոր
Թայլանդում հետիոտնի և մոտոցիկլետների համար նախատեսված կամուրջի փլուզման հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 45 մարդ, ևս մեկն անհետ կորած է համարվում։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վերջին երկու տարիների ընթացքում կամուրջն օգտագործվել է բացառապես հետիոտնի և մոտոցիկլետների համար, և կախ էր ընկել դեռևս անցած շաբաթվա կեսերին։
Չնայած դրան՝ կամուրջը շարունակել են օգտագործել։ Ուշ երեկոյան, երբ դրա վրա ավելի քան 100 անցորդներ և մոտոցիկլետներ են եղել, կամուրջն ընկել է գետը։
Անցած տարվա օգոստոսին, կամուրջը հիմնովին վերանորոգվել էր։ Փորձագետների նախնական եզրակացությամբ, կամուրջի փլուզման պատճառը կարող էր լինել վատորակ շինանյութը։










