Թուրքական երկու բնակավայրերում եկեղեցիների վրա հարձակումներ են տեղի ունեցել

17:50 • 29.04.13

Թուրքական Աթաշեհիր և Բուրգազ կղզի բնակավայրերում եկեղեցիների վրա հարձակումներ են տեղի ունեցել, տեղեկացնում է «Ակօս»-ը։


Աթաշեհիրի եկեղեցու վրա հարձակվել է 30-40 հոգանոց անհայտ մի խումբ։ Վանդալիզմի այս փաստերին, սակայն, թուրքական լրատվամիջոցները չեն անդրադարձել։

 

Առաջին միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում. 30-40 հոգանոց խումբն Աթաշեհիրի «Նոր հույս» եկեղեցու վրա քարեր է նետել, կոտրել ապակիները, փորձել ներս մտնել։

 

Եկեղեցում այդ պահին միայնակ եղած Ֆինլանդիայի քաղաքացին չի տուժել, սակայն շինությանը նյութական վնաս է հասցվել։
 

Ես մեկ միջադեպ է տեղի ունեցել Բուրգազ կղզում։ Այստեղ 15-18 տարեկան դեռահասներից բաղկացած 10 հոգանոց խումբը հարձակվել է հունական եկեղեցու վրա։ Նրանք փորձել են մտնել եկեղեցի և տանել գանձանակում հավաքված գումարը։

Նրանք հավաքել են բոլոր մոմերը, կոտրել են պահարանը։