Գեղարքունիքում «ԳԱԶ-3110»–ը շրջվել է. ուղևորներից մեկը տեղում մահացել է
Գեղարքունիքի մարզում` Գեղամաբակ-Ջաղացաձոր ճանապարհին, ապրիլի 29-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը՝ պատահարի հետևանքով ուղևորուհին` 1990 թ. ծնված Գյուլիզար Տեր-Գրիգորյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:










