Աֆղանստանում կործանված ԱՄՆ ռազմական օդանավի անձնակազմի բոլոր անդամները զոհվել են
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Աֆղանստանում գտնվող Բագրամ ավիաբազայում կործանվել է ԱՄՆ քաղաքացիական բեռնատար օդանավ, որի հետևանքով ինքնաթիռում գտնվող անձնակազմի 7 անդամները զոհվել են:
Ինքնաթիռը կործանվել է թռիչքից որոշ ժամանակ անց: Թալիբներն իրենց վրա են վերցրել կատարվածի պատասխանատվությունը, սակայն NATO-ի ուժերի հրամանատարությունը հերքել է այն պնդումը, որ ինքնաթիռի կործանման հետ կապ են ունեցել գրոհայինները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:










