Հալեպի հայաշատ թաղամասում դարձյալ պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ
Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում՝ նույն վայրում, որտեղ երեկ մի քանի պայթյուններ էին տեղի ունեցել, դարձյալ ականներ են պայթել։
Ինչպես տեղեկացնում են Tert.am-ի Հալեպի աղբյուրները՝ կան վիրավորներ։ Տուժածների ստույգ թվի և ազգային պատկանելության մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Հալեպի հայաշատ թաղամասերի մոտակայքում, ըստ տարբեր տվյալների, երեկ ընդհանուր առմամբ 18-20 ական է պայթել։ Սուլեյմանիե թաղամասում պայթյունների հետևանքով զոհվել էր 4, վիրավորվել՝ 20 մարդ: Թեև ըստ նախնական տեղեկությունների՝տուժածների թվում հայեր չկային, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ երկու հայ թեթև վնասվածքներ է ստացել։










