Apple-ը պատմության մեջ առաջին անգամ պարտք է վերցրել
Ամերիկյան հեղինակավոր Apple ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ դուրս է գալիս պարտքային շուկա։ Ստանալով Deutsche Bank-ի և Goldman Sachs-ի աջակցությունը՝ Apple-ը սկսել է պարտատոմսերի թողարկման գովազդային արշավ, հայտնում է Вести-ն։
Մինչ այդ, Apple-ը խոշորագույն IT ընկերությունն էր, որը պարտքեր չուներ, սակայն նման շահավետ ռազմավարությունից ընկերությունը ստիպված է եղել հրաժարվել, քանի որ տնօրինությունը որոշել է 100 մլրդ դոլար ծախսել դիվիդենտների ավելացման և արժեթղթերի հետգնման ծրագրի համար։
Ոլորտի վերլուծաբանները դրական են արձագանքել Apple-ի որոշմանը։ Նրանց կարծիքով՝ առաջին «խնձորային» պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը մի քանի անգամ կգերազանցի սպասելիքները։










