«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության տնօրենն ազատվել է պաշտոնից

18:55 • 30.04.13

Լրագրող Մաշա Գեսսենն ազատվել է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության տնօրենի պաշտոնից: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է լրագրող Գլեբ Մորյևը: Տեղեկատվությունը հաստատել են ռադիոկայանի աշխատակիցները:

 

Մաշա Գեսսենն Интерфакс-ին հայտնել է, որ դա իր որոշումն է եղել: Մեկնաբանելով իր հեռացումը՝ նա հայտնել է. «Ես պատրաստվում եմ գիրք գրել: Երեկ արդեն հրատարակչության հետ համաձայնության եմ եկել»:

 

Գեսսենը գլխավորում էր «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունն անցյալ տարվա սեպտեմբերի 13-ից: Նրա աշխատանքը ռադիոյում սկսվել է սկանդալով. նա ազատեց կայքի խմբագրության բոլոր աշխատակիցներին, ինչից հետո կայք այցելությունների քանակը կտրուկ նվազեց: