Թռչունների երամը ՆԱՏՕ-ի կործանիչներին ստիպել է վայրէջք կատարել

00:17 • 30.04.13

Տալլինի օդանավակայանում հարկադրված վայրէջք են կատարել 2 դանիական F-16 կործանիչներ, որոնք վարժանք էին իրականացնում Բալթիկ երկրների օդային տարածքներում: Պարզվել է, որ ինքնաթիռները բախվել են թռչունների երամի հետ: Միջադեպը տեղի է ունեցել Էստոնիայի օդային տարածքում մարզական թռիչք իրականացնելիս, հաղորդում է Вести.ru-ն:


Լիտվայի Պաշտպանության նախարարությունում Интерфакс-ին հաղորդել են, որ 2 ինքնաթիռները բարեհաջող վայրէջք են կատարել, իսկ օդաչուները չեն տուժել: Ներկայում Շյաուլյայում գտնվող Լիտվայի Ռազմաօդային ուժերի ավիաբազայում նախապատրասում են Դանիայի ռազմաօդային ուժերի սպասարկող անձնակազմի թիմը, որը պետք է ժամանի Թալինի օդանավակայան, որպեսզի գնահատի կործանիչներին հասցված վնասը: