Cassini տիեզերական սարքը Սատուրնի վրա հսկայական փոթորիկ է ֆիքսել
Cassini տիեզերական սարքին հաջողվել է Սատուրն մոլորակի հյուսիսային բևեռի վրա հսկայական, 2 հազար կմ երկարությամբ փոթորիկ ֆիքսել:
Ինչպես նշում է BBC-ն, փոթորկի անհավանական լուսանկարներն արվել են 420 հազար կմ բարձրության վրա։
Գիտնականները նշել են, որ փոթորկի ուժգնությունը 531 կմ/ժ է։ Սակայն նրանց չի հաջողվել պարզել, թե որքան ժամանակ է փոթորիկը շարունակվում։
2004թ. Սատուրնի հյուսիսային բևեռի վրա վայրէջք կատարած Cassini-ն առաջին անգամը չէ, որ նման երևույթ է ֆիքսել։ 2006թ. այն ավելի մեծ փոթորկի ականատես է եղել։










