ԱՄՆ-ի դատարանը մերժել է հայերի 100 մլն դոլարանոց հայցը՝ հօգուտ Թուրքիայի
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի դատարանը մերժել է երկրում բնակվող մի խումբ հայերի՝ Թուրքիայի կառավարության դեմ ներկայացրած հայցը, հայտնում է worldbulletin.net կայքը։
Ինչպես նշում է կայքը, դատական գործընթացը տևել է 3 տարի և ավարտվել հօգուտ Անկարայի դատավճռով։ Կայքը նկատում է, որ դատարանի վճիռն ավելի շատ քաղաքական է, քան դատական։
2010թ. դեկտեմբերին Միացյալ Նահանգներում բնակվող մի խումբ հայեր դատական հայց էին ներկայացրել թուրքական կառավարության դեմ՝ պնդելով, որ իրենց պապերը 49.5 հա մակերեսով հողատարածքներ են ունեցել Ադանայում, որտեղ ներկայում գտնվում է ամերիկյան «Ինջիրլիք» ռազմաբազան։ Նրանք իրենց պապերի կորցրած հողերի դիմաց պահանջել են 100 մլն դոլարի փոխհատուցում։










