ՖԻՖԱ-ի պատվո նախագահը կոռուպցիոն սկանդալի պատճառով լքել է պաշտոնը
ՖԻՖԱ-ի պատվո նախագահ, 96-ամյա Ժոաո Ավելանժը լքել է իր պաշտոնը կոռուպցիոն սկանդալի պատճառով, հայտնում է Российская Газета-ն:
Ավելանժը ՖԻՖԱ-ն գլխավորել է 1978-1998թթ-ին, և սկանդալը վերաբերում է 1990-ականների վերջին:
ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովn այսօր հրապարակել է զեկույց, ըստ որի Ավելանժն ու իր փեսան՝ Ռիկարդո Տեյշեյրան (1989-2012թթ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահը), գլխավոր կասկածյալներ են բազմամիլիոնանոց կաշառքների գործով, որը ISL մարքեթինգային ընկերությունը վճարել է 1998-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ցուցադրելու իրավունքի համար:
Ըստ Spiegel-ի՝ խոսքը 21,9 մլն շվեյցարական ֆրանկի (23 մլն ԱՄՆ դոլար) մասին է, իսկ 12 տարվա ընթացքում ISL-ը 142 մլն ֆրանկ է (151 մլն ԱՄՆ դոլար) վճարել Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի պաշտոնյաներին:










