Հուժկու պայթյուն՝ Դամասկոսի կենտրոնում. կան զոհեր և վիրավորներ

14:31 • 30.04.13

Սիրիայի մայրաքաղաք Դամակոսում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, զոհվել է 13, վիրավորվել 70 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Ինչպես տեղեկացնում է Sky News-ը, ահաբեկչությունը տեղի է ունեցել Դամասկոսի կենտրոնում գտնվող Մարջա հրապարակում՝ Սիրիայի միգրացիոն ծառայության շենքի մոտ։ Նախնական տվյալներով՝ պայթեցվել է ականապատ ավտոմեքենա։

 

Մարջա հրապարակը միշտ լի է մարդկանցով։ Այդ տարածքում են տեղակայված մեծաթիվ զբոսաշրջային և առևտրային կենտրոններ, հյուրանոցներ։ Դեռևս հայտնի չէ՝ պայթյունի հետևանքով տուժածների թվում օտարերկրացիներ կան, թե ոչ։
 

Ահաբեկչության պատասխանատվությունը որևէ մեկը չի ստանձնել։