Գերմանիայում ընտրել են ամենագեղեցիկ մորուքը (լուսանկարներ)
Գերմանացի մորուքավորները հանդիպել են Պֆորցհայմ քաղաքում՝ մորուքներով մրցելու, գրում է euromag.ru-ն։
Մորուքների արվեստում ոչինչ չի ստացվի առանց վարսահարդարչի, վարսափաթթուկների և խնամքի այլ միջոցների։
Տղամարդիկ ժյուրիի և հանդիսատեսի առաջ հանդես են եկել ձկնորսների, շոտլանդացիների և հրշեջների կերպարներով, սակայն քչերն են ուշադրություն դարձրել նրանց հագուստին։ Բոլորի հայացքներն ուղղված են եղել նրանց մորուքներին, որոնք հարդարված են եղել մեծ դժվարությամբ։
Մրցույթում ընտրել են ամենագեղեցիկ բեղը, մորուքը և այտամորուքը: Ընդհանուր առմամբ, տղամարդիկ մրցել են 18 անվանակարգերում։
«Հարդարման համար ինձ անհրաժեշտ է 2-3 ժամ»,- ասել է Հանս Փեթեր Վայսը, ով որոշ ժամանակ առաջ դարձել է Եվրոպիայի չեմպիոն։
Մրցույթում, սակայն, Վայսը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ զիջելով առաջին տեղն իր գործընկեր Արմին Կրապին, ով և դարձել է գերմանացի չեմպիոն «Ամբողջական մորուք ազատ ոճում» անվանակարգում։ Երրորդ տեղում է Ալֆրեդ Մարտինը։

















