Մեծ Բրիտանիայում հարձակում են գործել կալանավորներին տեղափոխող մեքենայի վրա. երկու կալանավորներ փախուստի են դիմել
Մեծ Բրիտանիայում հարձակում են գործել կալանավորներ տեղափոխող բեռնատարի վրա, ինչի արդյունքում երկու կալանավոր փախուստի են դիմել: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով «Sky News»-ին:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Անգլիայի հյուսիային Սոլֆորդ քաղաքում: Մեքենայով ժամակավոր մեկուսարանից Մանչեսթերի թագավորական դատարան էին տեղափոխում 20-ամյա Ռայան Մակդոնալդին և 31-ամյա Ստիվի Մակմալլենին: Սակայն ճանապարհին կալանավորների մեքենայի վրա հարձակում են գործել կացիններով զինված երեք անծանոթներ և սկսել են կոտրել մեքենայի ապակիները:
Ականատեսների խոսքով, մեքենայից իրենց կալանավոր ընկերներին դուրս բերելու համար հարձակվողներից պահանջվել է միայն մի քանի րոպե, որից հետո նրանք փախել են մոտոցիկլերով, որ նրանց էին սպասում փողոցի մյուս հատվածում:
Հանցագործների գտնվելու վայրը հայտնի չէ:










