Hubble աստղադիտակը լուսանկարել է Երկրին մոտեցող «դարի երկնաքարը»
Տիեզերական Hubble աստղադիտակը Երկիր է ուղարկել մոտեցող ISON C/2012 S1 երկնաքարի լուսանկարները: Այն նաև հայտնի է, որպես «դարի երկնաքար»: 2013 թվականի նոյեմբերին երկնաքարը առավելագույնս կմոտենա Արեգակին և այդ պահին կփայլի ավելի վառ, քան լիալուսինը:
Երկնաքարը գտնվում է Արևից 621 միլիոն կմ հեռավորության վրա: Արդեն 2013 թվականի օգոստոսին այն հնարավոր կլինի դիտել սիրողական աստղադիտակների միջոցով, իսկ հոկտեմբերին ISON-ը հնարավոր կլինի դիտել հեռադիտակի միջոցով:










