Հնդկաստանում մահացել է բռնաբարության 4-ամյա զոհը

14:00 • 30.04.13

Հնդկաստանում բժիշկներին չի հաջողվել փրկել բռնաբարված երեխայի կյանքը, որին երկու տղամարդիկ առևանգել էին Մադհյա-Պրադեշ նահանգում գտնվող տնից, տեղեկացնում է Life News-ը։

 

Մադհյա-Պրադեշ նահանգի Գանսոր քաղաքում բնակվող չորսամյա աղջիկը մահացել է դաժան խմբակային բռնաբարության հետևանքով ստացած վնասվածքներից։

 

Բժիշկները մի քանի շաբաթ պայքարել են երեխայի կյանքի համար, որին հիվանդանոց էին հասցրել կոմայի մեջ, սակայն փրկել չի հաջողվել։ Հանցագործության զոհը գլխի լուրջ վնասվածք է ստացել և միացված է եղել արհեստական շնչառության սարքին։

 

Երեխային առևանգել էին հայրական տնից՝ ապրիլի 17-ին։ Հաջորդ առավոտյան նրան հայտնաբերել էին հարևան գյուղի դաշտում։
 

Հետաքննության արդյունքում ձերբակալվել է երկու տղամարդ՝ երեխայի քեռու ընկերը՝ 28-ամյա Ֆիրոզ Խանը, և 24-ամյա Ռաքեշ Չաուդարին։

 

Հնդկաստանում խմբակային բռնաբարությունների թվի աճ է գրանցվել։ Հաճախ դրանց զոհերը դառնում են անչափահաս տեղաբնակները կամ զբոսաշրջիկները։


Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Նյու Դելիում ընթացքի մեջ գտնվող ավտոբուսում բռնաբարել էին 23-ամյա ուսանողուհու։ Աղջկա վրա հարձակվել էր 5 հարբած տղամարդ։