Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից Սուլեյման Քերիմովն իր բիզնես ակտիվները հանձնել է բարեգործական հիմնադրամին
Ռուսաստանցի գործարար, սենատոր Սուլեյման Քերիմովն իր բիզնես ակտիվները փոխանցել է Suleyman Kerimov Foundation բարեգործական հիմնադրամին, հայտնում է Interfax-ը:
Այդ հիմնադրամը դառնալու է տրեստային կառույցների միակ եկամուտ ստացողը, որոնց դրամաշնորհառուն նախկինում Քերիմովն էր:
Ռուսաստանի Դաշնության խորհուրդ ընտրվելով, օրենսդրության համաձայն, նա դադարեցրել է իր մասնակցությունը բիզնեսի կառավարմանը: Ակտիվների կառավարման կառուցվածքը, ընդ որում, չի փոխվի:
Հեղինակավոր Forbes ամսագիրը Քերիմովի կարողությունը գնահատում է 17,33 մլրդ դոլար, նա համարվում է Ռուսաստանի և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը:










