Լիբիայում զինյալները գրավել են արդարադատության նախարարության շենքն ու նախարարին ստիպել հեռանալ

16:34 • 30.04.13

Մի խումբ զինված մարդիկ այսօր հարձակում են գործել Լիբիայի արդարադատության նախարարության շենքի վրա և գրավելով այն՝ ստիպել են նախարարին և աշխատակազմին հեռանալ շենքից։

 

Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը՝ գերատեսչությունն այժմ շրջափակվել է ամենագնաց մեքենաներով, որոնց վրա զենիթային գնդացիրներ կան։ Զինյալները որևէ մեկին չեն թողնում մոտենալ շենքին՝ սպառնալով կրակ բացել։
 

Տրիպոլիից ստացված տեղեկատվության համաձայն՝ այդ կերպ նախկին հեղափոխականների զինված խմբերը ցանկանում են պետական կառույցները մաքրել նախկին առաջնորդ Մուամմար Կադաֆիի հետ կապ ունեցող աշխատակիցներից։

 

Ի դեպ, Լիբիայում կիրակի օրվանից փակ է արտգործնախարությունը. շենքը շրջափակված է զինված ուժերի ներկայացուցիչներով։


Մի քանի օր առաջ փորձ է արվել գրավել ՆԳՆ շենքը։