Մեքսիկայում 670 զույգ մասնակցել է կոլեկտիվ հարսանիքի
Իր մասշտաբներով յուրահատուկ հարսանեկան արարողություն է անցկացվել Մեքսիկայի մայրաքաղաքում՝ Էկատապեկ շրջանի տարածքում, գրում է ИТАР-ТАСС-ը։
Միաժամանակ 670 զույգ է ամուսնացել՝ օգտվելով հատուկ նպաստներից, որոնք տրամադրվում են իշխանությունների կողմից կոլեկտիվ հարսանիքի մասնակիցներին։
Արարողության մասնակիցները ծափահարություններով են ողջունել Իրմա Տրեխոյի և Ռաուլ Խիմենեսի ամուսնության գրանցումը, ովքեր ավելի քան 40 տարի միասին ապրելուց հետո որոշել են օրինականացնել իրենց հարաբերությունները։
Կոլեկտիվ ամուսնությունից հետո մասնակիցների համար կազմակերպվել է հյուրասիրություն։ Հարսանիքի կազմակերպիչներն անցկացրել են նաև նորապսակների համար մրցույթ, որի արդյունքներով մի քանի զույգեր անվճար ուղեգրեր են ստացել՝ «մեղրամիսն» անցկացնելու համար։










