Ռոսավիացիան արգելել է թռիչքները Սիրիայի օդային տարածքում
ՌԴ-ի քաղաքացիական ավիացիայի օդանավերի, անձնակազմերի անդամների և ուղևորների անվտանգության ապահովման նպատակով՝ Ռոսավիացիան դիրեկտիվ է հղել, որով արգելում է Սիրիայի Արաբական Հանրապետության օդային տարածքի օգտագործումը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Պատճառը նախօրեին տեղի ունեցած միջադեպն էր, երբ ռուսաստանյան օդանավը հրթիռակոծության թիրախ էր դարձել Եգիպտոսից Մոսկվա թռչելիս Սիրիայի տարածքով անցնելիս:
Դիրեկտիվում նշված է, որ ստեղծված իրադրությունում կոմերցիոն շահերը չեն կարող գերակայություն ունենալ քաղաքացիների անվտանգության հարցերի նկատմամբ:










