Երևանի Դավիթաշեն թաղամասի մոտակայքում օձ է նկատվել. ԱԻՆ
Ապրիլի 30-ին` ժամը 13:55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 7-րդ փողոցի մոտակայքում` գերեզմանատան հարակից տարածքում, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ օձը նկատվել է Կոտայքի մարզի Քասախ գյուղի Օղակաձև 3-րդ փողոցի թիվ 2 տանը:
Ժամը 14։34-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:










