ԱՄՆ-ում արդեն կարող են պատվիրել Sony Xperia Tablet Z պլանշետը
Sony Store օնլայն խանութն սկսել է ընդունել Xperia Tablet Z պլանշետների նախնական պատվերները, որոնց առաքումը նախատեսվում է մայիսի 24-ին, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Ներկայում սա ամենաթեթև և բարակ պլանշետն է 10 դյույմանոց մոդելների թվում։ Այն կշռում է 500 գրամ, հաստությունը 6.9 մմ է, ունի 1920 X 1200 պիքսել լուծմամբ էկրան։
Ընդհանուր հիշողությունը 32 գիգաբայթ է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 2 գիգաբայթ։
Հետևի տեսախցիկը 8 մեգապիքսել է և կարող է առավելագույն պարզություն ապահովել շատ վատ լուսավորության դեպքում։ Առջևի տեսախցիկը 2 մեգապիքսել է։ Նոր պլանշետը ջրակայուն է, իսկ գինը կազմելու է 600 դոլար։










