Սիրիական օդուժը ռմբակոծել է Թուրքայի հետ սահմանին գտնվող փախստականների ճամբարը
Սիրիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող փախստականների ճամբարը, որի հետևանքով առնվազն 8 մարդ է տուժել: Զոհերի և վիրավորների մասին հստակ տեղեկություններ չկան, հաղորդում է Newsru.ua կայքը՝ հղում կատարելով Интерфакс-ին, ով այս տեղեկությունները ստացել է արաբական Al Arabia հեռուստաալիքից:
Արաբական հեռուստաալիքը պնդում է, որ հենց սիրիական ինքնաթիռներ են ականներ բաց թողել:
Սիրիայի փախստականների ճամբարը գտնվում է Իդլիբ նահանգի Բաբ ալ-Հավա բնակատեղիում:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, Սիրիայի փախստականների թիվը անցել է 1 միլիոն մարդու սահմանը, իսկ ևս 3.6 միլիոն մարդ տեղաշարժվել են հենց երկրի ներսում: Պատերազմի 2 տարիների ընթացքում զոհվել է մոտ 70.000 սիրիացի:










