Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անօրինական է ճանաչել Յուլյա Տիմոշենկոյի ազատազրկումը

13:41 • 30.04.13

Ստրասբուրգում (Ֆրանսիա) գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անօրինական է ճանաչել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատազրկումը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով դատարանի կայքը։

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Տիմոշենկոյի ազատազրկումը համարվում է անօրինական և ունի քաղաքական դրդապատճառներ։

 

Ինչպես հայտնում է Газета-ն, Տիմոշենկոն բողոք էր ներկայացրել ՄԻԵԴ՝ առանց բավարար իրավական հիմքերի իրեն կալանավորելու, ինչպես նաև ազատազրկման ժամանակ բժշկական օգնություն չցուցաբերելու և այլ խախտումների համար։

Բացի այդ, նախկին վարչապետը դժգոհել էր իրեն կտտանքների ենթարկելու համար. այս մասով դատարանը Տիմոշենկոյի հայցը մերժել է՝ նշելով, որ կտտանքներ չեն եղել։

 

2011թ.-ի հոկտեմբերին Տիմոշենկոն 7-ամյա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի կնքման ժամանակ լիազորությունների չարաշահման մեղադրանքով։