Bugatti Veyron-ի հզոր մրցակիցը սերիական արտադրություն կսկսի (լուսանկարներ)

12:30 • 30.04.13

Shelby Supercars ընկերությունը ևս մի քայլով մոտեցել է Tuatara հիպերմեքենայի սերիական արտադրությանը, որը հավակնում է աշխարհում ամենահզոր սերիական մեքենայի կոչմանը, հայտնում է LuxPlanet-ը։ 

 

Դեռևս 2011 թ. ներկայացված մեքենան ունի 7 լ տարողությամբ, 1350 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչ։ Համեմատության համար LuxPlanet-ը նշում է, որ աշխարհի ամենաարագընթաց մեքենան՝ Bugatti Veyron Super Sport-ը, ունի 1200 ձիաուժ հզորությամբ շարժիչ։ Մեքենայի առավելագույն զարգացրած արագությունը կազմում է 431 կմ/ժ։

 

Միևնույն ժամանակ Tuatara-ն հարմար է քաղաքային պայմաններում ամենօրյա օգտագործման համար։ Ընկերության տնօրենը նշել է, որ մեքենան հեշտ է վարել ցանկացած վայրում և եղանակային պայմաններում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
Bugatti Veyron-ի հզոր մրցակիցը սերիական արտադրություն կսկսի (լուսանկարներ)