Ուկրաինական ընդդիմադիր հեռուստաընկերության 30 լրագրող ազատվել է աշխատանքից

12:24 • 30.04.13

Ուկրաինական ТВi հեռուստաընկերության անձնակազմը հաղորդել է, որ ղեկավարության փոփոխությունից հետո այլևս չի կարող օբյեկտիվություն երաշխավորել մասնագիտական պարտականությունների կատարման հարցում, տեղեկացնում է Russia Today-ը։

 

Աշխատակիցները նաև օտարերկրյա պետություններին կոչ են արել ուշադրություն դարձնել դրա վրա։


«Կարծում ենք՝ մարդիկ, ովքեր իրենց այս հեռուստաընկերության տերերն ու ղեկավարություն են համարում, վնաս են հասցրել դրա հեղինակությանը։ Այս իրավիճակում մենք միայն մեկ ելք ենք տեսնում՝ հեռանալ»,-ասված է ուկրաինացի լրագրողների տարածած հաղորդագրության մեջ։

 

Նամակ է ուղարկվել նաև Ուկրաինայում գործող օտարերկրյա ներկայացուցչություններին։ «ТВi-ի աշխատակազմը դիմում է Ուկրաինայում օտար պետությունների ներկայացուցիչներին՝ խնդրանքով, որ գնահատական տան հեռուստաընկերության ներկայացուցիչների դեմ իրականացված գրաքննության և աշխատակազմի վրա ճնշումների դեպքերին, որոնք տեղի են ունեցել 2013թ.-ի ապրիլի 23-ին»,- ասվում է նամակում։

 

ТВi հեռուստաընկերության աշխատակազմի փոփոխման մասին հայտնի էր դարձել հենց ապրիլի 23-ին։